ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Թուղչե Յըլմազը մեղադրվում է «թուրք ազգին վիրավորելու» համար

Թուղչե Յըլմազը մեղադրվում է «թուրք ազգին վիրավորելու» համար
06.12.2025 | 11:22

«Թուրք լրագրողին դատում են Հայոց ցեղասպանության մասին գրած հոդվածի համար:

«Թուրքիայի հայ երիտասարդները պատմում են․ 109 տարի շարունակվող սուգ» վերնագրով հրապարակման համար Թուղչե Յըլմազի նկատմամբ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով գործ է հարուցվել, գրում է «Ակոսը»։

Յըլմազը մեղադրվում է «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական մարմիններին ու կառույցներին վիրավորելու» համար»։

ArmeniaSputnik

Արման ԱԲՈՎՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5653

Մեկնաբանություններ